Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

14:56, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ պետությունների ղեկավարները կհանդիպեն ապրիլի 24-ին, նախագահական նստավայրում։

Պաշտոնական հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։

Բացի այդ, Էրդողանը և Շտայնմայերը կքննարկեն Գազայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը,  Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները:

Հանդիպման օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։


© 2009 ARMENPRESS.am